ԱԺ-ում քննարկվեցին 2013 թ-ին ԱԻՆ, ԱԱԾ-ն և Ոստիկանությանը հատկացվելիք գումարները![]() 30 հոկտեմբերի 2012 - 20:53 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորման հարցերն այսօր քննարկվեցին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրին համապատասխան ոլորտների ֆինանսավորման ուղղությունները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը նախատեսվում է տրամադրել 7,4 մլրդ դրամ, ինչը 18 տոկոսով գերազանցում է նախարդ տարվա ցուցանիշը: Փրկարար ծառայությանը նախատեսվում է 5,32 մլրդ դրամ, որից 5,23 մլրդ դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ 9 մլն դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը: Աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների և քաղաքացիական ծառայողների պարգևատրումների համար նախատեսվել է 3,92 մլրդ դրամ: ՀՀ Ոստիկանությանը նախատեսվել է հատկացնել 30,8 մլրդ դրամ, որը 20 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 27,7 մլրդ դրամը նախատեսվում է հասարակական կարգի պահպանության համար, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Աշխատողների աշխատավարձերն ու հավելավճարները ծրագրավորվել են 22,2 մլրդ դրամի չափով, որը 2012 թվականի պետական բյուջեի համեմատությամբ աճել է 5,2 մլրդ դրամով: Ազգային անվտանգության ծառայությանը նախատեսվում է տրամադրել 14,3 մլրդ դրամ, որից՝ 13,9 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ մնացածը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը: Ծրագրված գումարները 2012 թվականի հաստատված բյուջեի համեմատությամբ աճել են 2,9 մլրդ դրամով: Աշխատողների աշխատավարձերը և հավելավճարները ծրագրավորվել են 9,9 մլրդ դրամի չափով, որը 2012 թվականի պետական բյուջեից ավել է նախատեսվել 2,7 մլրդ դրամով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |