«Ժողովուրդ». Դատախազը ծեծել է ոստիկանության աշխատակցին

«Ժողովուրդ». Դատախազը ծեծել է ոստիկանության աշխատակցին

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանին վերջերս հեռացրել են աշխատանքից, քանի որ ծեծել է ճանապարհային ոստիկանության աշխատակցի:

«Ըստ մեր տեղեկությունների՝ Մելքոնյանը մեքենան կանգնեցնելու համար ապտակել է ՃՈ աշխատակցին, այնուհետև նրան հրավիրել է իր աշխատասենյակ և դաժանաμար ծեծել: Փորձեցինք լուրը ճշտել ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանից, որը պատասխանեց. «Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանը աշխատանքից ազատվել է 2012թ. օգոստոսի 22-ին՝ դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսևորելու պատճառով»:

Արդյոք նա է այն անբարոյականը, որին ակնարկում էր Սերժ Սարգսյանը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, քանի որ և դատախազությունից, և ՀՀ նախագահի նստավայրից հրաժարվեցին նախագահականի μացահայտումներից մանրամասներ հաղորդել»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---