Հանդիպում մարգարտյա զարդերի վարպետի հետ` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում![]() 31 հոկտեմբերի 2012 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին` ժամը 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա փակ հանդիպում հոլանդացի արվեստագետ Ֆլոր Կլինկերսի հետ: Վերջինս աշխարհում հայտնի է իր յուրօրինակ մարգարտյա զարդերի շնորհիվ: Ինչպես տեղեկացնում է ԳԱԿ հանրային կապերի բաժինը, փակ հանդիպման մուտքը միայն կանանց և աղջիկների համար է: Արվեստագետը կներկայացնի իր աշխատանքները, գործունեությունը և մարգարտյա զարդերի ստեղծման պատմությունը: Հանդիպմանը կհաջորդի հյուրասիրություն Աստղերի հարթակում` ի պատիվ արվեստագետի: Ֆլոր Կլինկերսի մարգարտյա զարդերը հնարավոր կլինի ձեռք բերել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Թանգարանի խանութում, որն այսուհետ կդառնա արվեստագետի մարգարտյա զարդերի միակ պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |