ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԸՆԹԱՆԱՆ ԿԱՊԻՏՈԼՅԱՆ ԲԼՐԻ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման վայր է հայտարարվել Կապիտոլյան բլուրը, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը: Միջոցառումը կընթանա ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի եւ Վաշինգթոնում Հայաստանի դեսպանության հովանու ներքո: Ամերիկյան սենատորների եւ կոնգրեսականների կարծիքով` միջոցառումն աշխարհին եւս մեկ անգամ կհիշեցնի 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի մասին եւ կմիավորի ԱՄՆ-ում 25-ից ավելի հայկական կազմակերպությունների` Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---