Արսեն Գալստյանն ու Տագիր Խայբուլաևն այցելել են Հարավային Ուրալ

Արսեն Գալստյանն ու Տագիր Խայբուլաևն այցելել են Հարավային Ուրալ

PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիական խաղերի հաղթողներ Արսեն Գալստյանն ու Տագիր Խայբուլաևն այցելել են Հարավային Ուրալ: Մարզիկներն այցելել են «Լոկոմոտիվի» մարզադպրոց, զրուցել երեխաների հետ:

Նրան հանդիպել են նաև Չելյաբինսկի շրջանի նահանգապետ Միխայիլ Յուրևիչի հետ: Մարզիկները նրան են հանձնել Ռուսաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վասիլի Անիսիմովի նամակը, որտեղ երախտագիտություն է հայտնվում ձյուդոյի զարգացմանն աջակցելու համար:

Չելյաբինսկի շրջանում մարզիկները 2 օր կանցկացնեն: Ձյուդոիստները կանցկացնեն վարպետության դասեր և առաջին խորհրդանշական տափօղակը կիրացնեն «Տրակտոր»-«Դինամո» հոկեյի հանդիպման ժամանակ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---