ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹԱՂԵԼ24 ապրիլի 2005 - 13:09 AMT PanARMENIAN.Net - «Կարծում եմ, որ 21-րդ դարում համայն քաղաքակիրթ մարդկությունն է դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, որպեսզի չհիշենք Հիտլերի «Իսկ ո՞վ է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը» խոսքերը»,- Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրում այսօր հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով` աշխարհում այսօր հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում` կապված ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ. օրեր առաջ ցեղասպանությունը դատապարտել է Լեհաստանի Սեյմը, երեկ Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել անմեղ զոհերի հիշատակին: «Վստահ եմ, որ մենք կունենանք առաջընթաց եւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի հետ կպայքարենք, որ ցեղասպանությունները չկրկնվեն», - ավելացրել է նա: Խոսելով առանց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության մասին, Ա.Բաղդասարյանը նշել է, որ թեեւ Թուրքիան այսօր ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, բայց երկակի ստանդարտների կիրառումն անթույլատրելի է: Իսկ Հայաստանը ձգտում է, որ ամբողջ տարածաշրջանը, այդ թվում եւ Թուրքիան, ինտեգրվի եվրոպական կառույցներին. «Դա բացառիկ լավ հնարավորություն է իրոք ճանաչել մարդկության դեմ ուղղված ոճրագործությունը: Կարծում եմ, որ Թուրքիան հարկադրված կլինի տալու հստակ քաղաքական գնատականներ, որովհետեւ պատմությունը չի կարելի թաղել», - եզրափակել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում |