Արտաշատի հնավայրում հայտնաբերվել է 10 սենյակներից բաղկացած բաղնիք![]() 31 հոկտեմբերի 2012 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Վերջին ինը տարիների ընթացքում Արտաշատի հնավայրում հայտնաբերվել է 10 սենյակներից բաղկացած բաղնիք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հնավայրի հնագիտական արշվախմբի ղեկավար Ժորես Խաչատրյանը: Նրա խոսքով, անտիկ ժամանակաշրջանում բաղնիքը երկրի հզորության խորհրդանիշն էր: Բաղնիքի սենյակներից երկուսի հատակը պատված է գույնզգույն, իսկ մնացած սենյակներինը` կապույտ շրջանակի մեջ արված սպիտակ խճանկարներով: Խճանկարներից մեկի վրա պահպանվել է դեմքի մի հատված և լատիներեն VER գրությունը, որը նշանակում է «գարուն»: Ըստ հնագետի, չի բացառվում, որ այդ դեմքը կապված լինի գարնան հավատալիքների հետ: Բացի բաղնիքից, հնագետը արժեքավոր է համարում եռանավ շինության հայտնաբերումը, որն, ըստ նրա, ծառայել է որպես բորսա: Նաև հայտնաբերվել են Ապոլլոնի տաճարի հիմքեր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |