20 ֆուտբոլիստներ հաստատել են իրենց մասնակցությունը Աղքատության դեմ խաղին![]() 31 հոկտեմբերի 2012 - 14:38 AMT PanARMENIAN.Net - 20 ֆուտբոլիստներ հաստատել են իրենց մասնակցությունը Աղքատության դեմ խաղին, որը կանցնի դեկտեմբերի 19-ին բրազիլական Պորտու Ալեգրի քաղաքում: ՄԱԿ Զարգացման ծրագրի բարի կամքի դեսպաններ Ռոնալդոն և Զինեդին Զիդանը ընտրում են իրենց թիմերի անդամներին, որոնք կմասնակցեն ցուցադարական խաղին: Ռոնալդոյի թիմում են Նեյմարը, Լուկաս Մոուրան, Ռոմարիոն, Բեբետոն, Դենիլսոնը, Ժուլիանո Բելլետին, Սերժինիոն և Ռոկե Ժունիորը: Կմասնակցեն նաև Քրիստիան Վյերին, Սանտյագո Սոլարին, Պեդրու Պաուլետան, Քրիստիան Քարամբեն, Միչել Սալգադոն և Հիդետոսի Նակատան: Թիմերի ավագները կլինեն Լուիս Ֆելիպե Սկոլարին և նրա այժմյան մարզիչ Մանո Մենեզեսը: Պիեռլուիջի Կոլլինան, ինը նախորդ խաղերից ութի մրցավարը, կրկին դուրս կգա դաշտ որպես մրցավար, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |