ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ. «ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԵՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՆԱԵՎ ԱՅՍ ՏԱՐԻ»

PanARMENIAN.Net - «Յուրաքանչյուր տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող պետությունների թիվը մեծանում է: Հույս ունեմ, որ այս տարի ԵՄ անդամ-երկրների կողմից ճանաչման գործընթացը կշարունակվի, մինչեւ տարեվերջ որոշակի դրական տեղաշարժեր ակնկալվում են»,- Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամլիրում հայտարարել է Հայաստանի վարչապետԱնդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով` հայկական կողմի համար կարեւոր է ոչ միայն այն, թե երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ այն հարցերը, որոնք կապված են հայ-թուրքական սահմանի բացման, Հայաստանի իշխանությունների հետ բանակցություններ սկսելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ տնտեսական համագործակցություն ծավալելու հետ: «Հայոց ցեղասպանության Ճանաչումը կնպաստի այդ խնդիրների լուծմանը»,- ավելացրել է Հայաստանի վարչապետը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---