Հունգարիան 250 հազար եվրոյով վաճառում է ռեզիդենտի կարգավիճակը

Հունգարիան 250 հազար եվրոյով վաճառում է ռեզիդենտի կարգավիճակը

PanARMENIAN.Net - Ըստ օրինագծի, օտարերկրացի քաղաքացիներին, որոնք առնվազն 250 հազար եվրոյի պետական պարտատոմսեր կգնեն 5 տարի մարման ժամկետով, կտրամադրվի ռեզիդենտի կարգավիճակ: Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը: Օրինագիծը, որը պետք է օգնի երկրին վերացնել ազգային պարտքը, առաջարկել է իշխող «Ֆիդես» կուսակցության պատգամավորը:

Օրինագիծը ԵՄ քննադատության է արժանացել: Եվրոպացի քաղաքական գործիչներն այն անվանել են ԵՄ անդամակցության «ապշեցուցիչ չարաշահում և ենթադրել են, որ առավել ակտիվ այդ առաջարկից կօգտվեն Չինաստանի քաղաքացիները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---