«Արցախ» թիմը «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարում կիսել է 9-16 տեղերը

«Արցախ» թիմը «Պատանի սամբիստ-2012»  միջազգային մրցաշարում կիսել է 9-16 տեղերը

PanARMENIAN.Net - «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարի եզրափակչում Ստեփանակերտի «Արցախ» թիմը կիսել է 9-16 տեղերը: Մրցաշարին մասնակցել են 24 թիմեր:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, այդ արդյունքը բացառապես վատ ու կողմնակալ մրցավարության պատճառով է, որը բարձր մակարդակով կազմակերպված մրցաշարին ոչ մի կերպ չէր համապատասխանում: Բացի այդ մրցաշարի կազմակերպիչները՝ տեղի տալով ՌԴ ԱԳՆ պահանջին, խնդրել էին փոխել «Արցախ» անունը`դիվանագիտական անախորժությունների առաջ չկանգնելու համար:

Այդ առաջարկը մերժվել է, և մրցաշարի ընթացքում թիմը հանդես է եկել իր անվամբ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---