Կայացել է FREDA-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստ31 հոկտեմբերի 2012 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Համաձայն օրակարգի` հաստատվել են FREDA-ի 2011 թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունները և անկախ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև հիմնադրամի կողմից հրապարակվող և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության նախագիծը: Նիստում անդրադարձ է եղել ՀԳՏՏԶՀ Ներդրումային կոմիտեի անդամների թեկնածությունների վերահաստատման խնդրին: Խորհուրդը հաստատել է Ներդրումային կոմիտեի կանոնակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությունը: Արծարծվել է նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություններ կատարելու հարցը: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է խորհրդի անդամներին ներկայացնել առաջարկություններ հնարավոր թեկնածուների վերաբերյալ` հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև Ներդրումային կոմիտեի կազմում ընդգրկելու նպատակով: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է FREDA-ի 2012 թ. առաջին ինն ամիսների գործունեության արդյունքները: Հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը զեկուցել է ՀԳՏՏԶՀ ընթացիկ տարվա ներդրումային պորտֆելի կատարողականի վերաբերյալ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |