Հնդկաստանում ուղևորատար ինքնաթիռի չվերթը խափանած խուլիգանը ստացել է ցմահ ազատազրկում![]() 31 հոկտեմբերի 2012 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Նյու Դելիի դատարանը չորեքշաբթի օրը ցմահ բանտարկության է դատապարտել խուլիգանի, ով գրեթե երեք տարի առաջ խափանել է ուղևորատար ինքնաթիռի չվերթը, հաղորդում է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը: IndiGo Airlines ընկերության ինքնաթիռում միջադեպը տեղի է ունեցել 2009-ի փետրվարի 1-ին: Մեղադրանքի տվյալներով, 45-ամյա Ջիտենդեր Կումար Մոխլան թիռչքի ժամանակ սկսել է սպառնալ անձնակազմին և այլ ուղևորներին, պնդելով, որ զինված է ատրճանակով և թունավոր ասեղներով: Այդ սպառնալիքներից հետո օդանավի հրամանատարը ստիպված է եղել ահազանգ ուղարկել ինքնաթիռին սպառնալիքի մասին, որից հետո շտապ վայրէջք է կատարել Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Մոխլան զինված չի եղել, սակայն դատավորը հայտարարել է նրա գործողությունների նկատմամբ «բացառիկ կոշտ մոտեցման» մասին, որպեսզի հետագայում կանխվի նման միջադեպերի հնարավորությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |