Երևանում կանցկացվի «Հանրային երկխոսության և համայնքային զարգացման համաժողով»![]() 31 հոկտեմբերի 2012 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանը կազմակերպում է «Հանրային երկխոսության և համայնքային զարգացման համաժողով»: Այն տեղի կունենա նոյեմբերի 2-ին և 3-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում: Համաժողովի նպատակն է ներկայացնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցության քառամյա (ՔՀՏԻԱ) ծրագրի միջանկյալ արդյունքները: Միջոցառումն իրենց ներկայությամբ կպատվեն ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, մարզպետներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան և ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ և միջազգային ու տեղական այլ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովին կմասնակցեն ծրագրում ընդգրկված 43 համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, ակտիվ քաղաքացիական խմբերի և հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչներ: Հայաստանի 43 համայնքներից ժամանած համաժողովի մասնակիցները կներկայացնեն անցյալ 2 տարվա ընթացքում ՔՀՏԻԱ շրջանակներում իրականացրած ծրագրերը: Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն ու քաղաքացիական ակտիվիստները կքննարկեն համայնքների երկարաժամկետ ռազմավարական պլանավորման, հանրային-մասնավոր ոլորտների համագործակցության, համայնքի զարգացման ապահովման գործում արտաքին ռեսուրսների ներգրավման հարցեր: Միջոցառման ընթացքում կկազմակերպվեն թեմատիկ քննարկումներ, որոնց արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն համաժողովի բոլոր մասնակիցներին: Համաժողովի առաջին օրը կեզրափակվի Համայնքային բարիքների համտեսի փառատոնով և ցուցահանդեսով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |