Ավստրիական ջազ-տրիոն Երևանում կներկայացնի Սայաթ-Նովայի ստեղծագործությունների մշակումները![]() 31 հոկտեմբերի 2012 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Ավստրիական Քրիստոֆ Չեխ ջազ-տրիոն Երևանում կներկայացնի Սայաթ-Նովայի ստեղծագործությունների մշակումները: Այն մասին հայտնում է «Գիրք» հիմնադրամի մամուլի ծառայությունը: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 3-ին` Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում: Միջոցառումը կազմակերպվում է Երևանը 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու շրջանակում և նվիրվում է Սայաթ-Նովայի 300-ամյակին: Կոնֆերանսի ընթացքում տեղի կունենա «Երաժշտական գրադարանները թվայնացվող աշխարհում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով քննարկում, որին կմասնակցեն հայ գիտնականներ և հյուրեր ԱՄՆ-ից Ավստրիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից: Տեղի կունենա նաև «Հայ երաժշտական գրականություն» թեմայով ցուցահանդեսի բացումը, գրքի շնորհանդեսներ, ֆիլմերի ցուցադրումներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |