Նեթանյահու. Իրանի միջուկային օբյեկտներին հարվածը կհանգեցնի Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման

Նեթանյահու. Իրանի միջուկային օբյեկտներին հարվածը կհանգեցնի Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման

PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա կանխիչ հարվածը կհանգեցնի Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման:

Թեհրանի քաղաքականությունը «համբավ չի վայելում արաբական աշխարհի սահմաններից դուրս», նշել է նա ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:

«Ես չեմ պատմի, թե մենք ինչ կանենք, ինչ չենք անի: ԻԻՀ-ին հարևան որոշ երկրների ղեկավարներ և նրանց ժողովուրդները հիանալի հասկանում են, որ միջուկային օբյեկտներ ունեցող Իրանը սպառնալիք է ներկայացնում թե Իսրայելի համար, թե իրենց համար»,- ասել է վարչապետը:

Նեթանյահուի խոսքով, միջազգային պատժամիջոցները, «անկասկած խաթարում են իրանական տնտեսությունը», բայց դրանք ցավոք սրտի չեն դանդաղեցրել միջուկային ծրագիրը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---