Մոսկվան առաջարկում է տեղակայել Իլ-38 երկու հետախուզական ինքնաթիռները Ջիբուտիի ֆրանսիական բազայում

Մոսկվան առաջարկում է տեղակայել  Իլ-38 երկու հետախուզական ինքնաթիռները Ջիբուտիի ֆրանսիական բազայում

PanARMENIAN.Net - Ռուսաստանն առաջարկում է տեղակայել Իլ-38 հետախուզական ինքնաթիռները Աֆրիկայում՝ Ջիբուտիի ֆրանսիական բազայում: Այդ մասին հոկտեմբերի 31-ին լրագրողներին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը անվտանգության հարցերով ռուս-ֆրանսիական խորհրդի նիստի ավարտին:

«Եթե ֆրանսիական կողմը աջակցություն ցուցաբերի, ապա բազայում խմբավորումը կավելանա մինչև հինգ ինքնաթիռ»,- ասել է նա:

«Դա թույլ կտա բարելավել հետախուզական տվյալների փոխանակումը և ավելի կամրապնդի մեր ծովային նավերի միջև համագործակցությունը»,- ասել է Սերդյուկովը: Նրա կարծիքով, Ադենյան ծոցում ծովահենության դեմ համագործակցությունը Ռուսաստանը և Ֆրանսիան կարևոր ոլորտ են համարում:

Բացի դրանից, ՌԴ պաշտպանության նախարարը տեղեկացրել է Աֆրիկյան եղջյուրի շրջանում համատեղ ծովային ռազմավարություններ անցկացնելու մասին, հաղորդում է ԻԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---