Նյու Յորքում հայտնվել են կողոպտիչներ

Նյու Յորքում հայտնվել են կողոպտիչներ

PanARMENIAN.Net - ԱՄՆ արևելքում շուրջ 6 մլն մարդ մնում են առանց լույսի: Նյու Յորքի ոստիկաններն ուժեղացրել են հերթապահությունը շրջաններում, որոնք մնացել են առանց էլեկտրամատակարարման:

Ինչպես հաղորդում են իրավապահ մարմինները, քաղաքում հայտնվել են կողոպտիչներ: Մանհեթենում որոշ պատկերասրահների տերեր վարձում են պահակներ: Արդեն ձերբակալվել են 10 հոգի, որոնք փորձել են թալանել խանութները, դեղատները և բանկերը: Նյու Յորքն ամենաշատն է տուժել «Սենդի» փոթորկից: ԱՄՆ-ում մահացել են առնվազն 50 հոգի:

Ընդհանուր առմամբ փոթորիկը խլել է 110 մարդու կյանք:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---