Իրանը դատապարտել է Մյանմայում մահմեդականների զանգվածային սպանությունները

Իրանը դատապարտել է Մյանմայում մահմեդականների զանգվածային սպանությունները

PanARMENIAN.Net - ԻԻՀ մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը կոչ է արել միջազգային հանրությանը շտապ քայլեր ձեռնարել, որպեսզի թույլ չտա Մյանմայում շարունակել մահմեդականների ցեղասպանությունը:

Հանձնաժողովի հայտարարությունում ասվում է. «Բոլոր պետությունները և միջազգային կազմակերպությունները պետք է հնարավորինս արագ նիստեր գումարեն և շտապ միջոցներ ձեռնարկեն այդ հանցագործությունները կանխելու համար»:

«ՄԱԿ-ը և ՄԱԿ-ին առընթեր մարդու իրավունքների խորհուրդն ավելի լավ է անկախ պետությունների մասին կեղծ իրավապաշտպան զեկույցների փոխարեն զբաղվեն Մյանմայում մահմեդականների դեմ հանցագործությունների հարցերով և պարտավորեցնել Ռուանդայի կառավարությանը հետևել մահմեդականների իրավունքներին»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---