«Ժողովուրդ». Վազգեն Խաչիկյանը մինչև հիմա ցուցմունք չի տվել. նրա կինը ոչինչ չի մեկնաբանում

«Ժողովուրդ». Վազգեն Խաչիկյանը մինչև հիմա ցուցմունք չի տվել. նրա կինը ոչինչ չի մեկնաբանում

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»– ը Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի կնոջից՝ Լիլիթ Ասատրյանից, փորձել է պարզել, թե ինչու իրավաբան Խաչիկյանը մինչև հիմա ցուցմունք չի տալիս։ Խաչիկյանի կինը շտապել է ասել, որ ամուսնու գործի հետ կապված՝ ինքը չի ցանկանում որևէ բան խոսել։ Հարցին, թե այցելել է ամուսնուն, պատասխանել է. «Այո՛, նա հարցնում էր երեխաներից։ Բա, ըստ Ձեզ, ինչի՞ց պետք է հարցնի։ Մնացած մասով ես արդեն հայտարարել եմ, որ նման հարցերին չեմ պատասխանելու։ Ժամանակը կգա, բոլորդ կիմանաք ընթացքի մասին, հիմա ինչ կա կա, դա է ու վերջ»։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---