ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԹՈՒՆ ՍԿՍԵԼ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ26 ապրիլի 2005 - 08:25 AMT PanARMENIAN.Net - «Մենք բազմիցս հայտարարել ենք առանց նախապայմանի Թուրքիայի հետ փոխարդյունավետ երկխոսություն սկսելու Հայաստանի պատրաստակամության մասին: Կարծում եմ, մեր դիրքորոշումը առավելագույնս հասարակ է եւ տրամաբանական, այն ուժի մեջ է նաեւ այսօր»: Այս մասին Երկրորդ հայկական հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Փարիզում Ֆրանսիայի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում: Պատասխանելով ֆրանսիացի զրուցակիցների այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ՀՀ նախագահը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկի առնչությամբ, Հայաստանի նախագահը, մասնավորապես, հայտարարել է. «Իհարկե, ցեղասպանության խնդիրը խոչընդոտ է Թուրքիայի հետ մեր հարաբերությունների նորմալացման ճանապարհին, սակայն մենք ասում ենք` եկեք կարգավորենք հարաբերությունները, մենք որպես նախապայման առաջ չենք քաշի ցեղասպանության խնդիրը»: Եթե թուրքական կողմը ցանկանում է կենտրոնանալ հատկապես ցեղասպանության խնդրում, ապա, Ռ. Քոչարյանի խոսքերով` անհրաժեշտ է ստեղծել միջպետական հանձնաժողով, որն այլ հարցերի թվում քննարկի նաեւ այդ հարցը: «Ինչու՞ հասցնել հարցը պատմաբանների մակարդակին, երբ պետական մակարդակում ամեն ինչ կարելի է քննարկել ավելի լայն շրջանակներում եւ հարաբերությունների կարգավորման համար մեծ օգուտով»,- հայտարարել է հայկական պետության ղեկավարը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |