Մոնսերատ Կաբալյեն դուրս է գրվել հիվանդանոցից և բուժումը կշարունակի տանը 1 նոյեմբերի 2012 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն դուրս է գրվել Բարսելոնայի հիվանդանոցից, որտեղ բուժվել է այս տարվա հոկտեմբերին Եկատերինբուրգում ստացած վնասվածքից հետո, հաղորդում է 20minutos պորտալը: Կաբալյեն դուրս է գրվել չորեքշաբթի օրը՝ կապված առողջական վիճակի ընդհանուր լավացման հետ: Երգչուհին հետագա բուժումը կստանա տանը: Հոկտեմբերի կեսին Եկատերինբուրգում համերգի նախօրեին հյուրանոցում 79-ամյա երգչուհին վատ է զգացել իրեն, կորցրել գիտակցությունը և ընկել: Կաբալյեն տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ բժիշկները ախտորոշել են միկրոինսուլտ և ուսի վնասվածք: Սակայն երգչուհին հրաժարվել է Ռուսաստանում հոսպիտալացումից և նախընտրել է վերադառնալ Բարսելոնա: Երգչուհու հիվանդության հետ կապված չեղյալ են հայտարարվել մոտակայում կայանքլի համերգները և հյուրախաղերը, սակայն ավելի վաղ տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Կաբալյեն պլանավորում է նոյեմբերի 11-ին համերգ տալ Բարսելոնայի L'Auditori դահլիճի բեմին: Համերգից ստացված բոլոր միջոցները կփոխանցվեն ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |