Մոսկվայում բարեգործական ֆուտբոլային հանդիպում կկայանա ի նպաստ արցախցի կարիքավոր ընտանիքի 1 նոյեմբերի 2012 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Մոսկվայի «Նոր լիգա» համալիրում տեղի կունենա բարեգործական ֆուտբոլային հանդիպում, որի կազմակերպիչներն են Մոսկվայի Հայ երիտասարդության ասոցիացիան և A.F.G. United-ը: Այդ օրը կհանդիպեն հայկական երիտասարդական կազմակերպության ու Հայաստանի հավաքականի երկրպագուների պաշտոնական խմբի թիմերը: Կտեղադրվեն հանգանակության համար նախատեսված արկղեր: Բոլոր հանգանակված միջոցները կհատկացվեն արցախցի կարիքավոր ընտանիքին: Զաքարյանների ընտանիքին նյութական օգնություն է հարկավոր թոքախտից բուժվելու համար: Բուժման արժեքը մեկ օրվա համար կազմում է 8500 ռուբլի, ամբողջական բուժման համար հարկավոր է հավաքել 1 530 000 ռուբլի: Այս միջոցառումը օժանդակության ու աջակցության այլ միջոցառումների շարքից է, PanARMENIAN.Net ին են հայտնել Մոսկվայի Հայ երիտասարդության ասոցիացիայի մամլո ծառայությունից: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |