Արթուր Սարկիսով. «Վոլգան» և Հայաստանի հավաքականը լավ են խաղում, բայց միավորները չեն ավելանում 1 նոյեմբերի 2012 - 13:27 AMT PanARMENIAN.Net - «Վոլգայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը խոստովանել է, որ ֆուտբոլն այնպիսի խաղ է, որտեղ ցանկացած իրավիճակ կարող է լինել: «Կարծում եմ, «Վոլգան» ու Հայաստանի հավաքականը նմանություններ ունեն՝ երկու կոլեկտիվներն էլ լավ են խաղում, բայց միավորները չեն ավելանում: Ուղղակի մի փոքր բախտներս չի բերում, այդպիսի շրջաններ բոլորի կյանքում են լինում»: Ֆուտբոլիստը գտնում է, որ «Վոլգան» խաղերի մեծ մասում առնվազն մրցակիցներից վատ չէր հանդես գալիս: «Լավ խաղ անցկացրեցինք Մախաչկալայւմ, շատ պահեր ունեցանք «Մորդովիայի» հետ խաղում: Անշուշտ, ծանր է, սակայն, անձամբ ինձ մոտ, հակառակը, հաղթելու ցանկությունն ավելացավ»,-Սարկիսովի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: «Վոլգայի» մարզիչը Սարկիսովին օգտագործում է որպես աջ կիսապաշտպան և ֆուտբոլիստը գտնում է, որ մարզչի կարծիքով հենց եզրում նա կկարողանա լավագույնս իրեն դրսևորել: «Ես դեմ չեմ և պատրաստ եմ օգտակար լինել ցանկացած դիրքում: Առավել ևս, որ ես նման ելույթների մի փոքր փորձ ունեմ»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է |