Հիպոթեքային վարկերի տրամադրման գործընթացում օրենսդրական փոփոխության կարիք կա 1 նոյեմբերի 2012 - 13:22 AMT PanARMENIAN.Net - «Անշարժ գույքի շուկայում, մասնավորապես հիպոթեքային վարկերի տրամադրման գործընթացում օրենսդրական փոփոխության կարիք կա»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը: Նրա խոսքով` պետությունը ռիսկի գործոնն իր վրա պետք է վերցնի, բանկերին երաշխավորի, որպեսզի վարկերն ավելանան, տոկոսներն էլ նվազեն: Արդյունքում` տնտեսության այս ոլորտը կակտիվանա: Հակոբ Բաղդասարյանն ասաց, որ անշարժ գույքի առքուվաճառքին մեծ վնաս հասցրեց 2007-ի օրենսդրական փոփոխությունը, որով 20 տոկոս ԱԱՀ էր գանձվում, օրինակ, 2 գործարքի ընդհանուր արժեքից, ոչ թե դրանց տարբերությունից կամ այլ սկզբունքով: «Բիզնեսի աչքերով դա աբսուրդ է», - ասաց նա: Խանջյան 20-ի նորակառույցի համատեքստում բանախոսն անդրադարձավ նաև նորակառույցների որակին. «Կա նորակառույց, որի 1 քառ. մետրն արժե 1800, մյուսինը` 800 դոլար, քաղաքացին գնում, ընտրում է երկրորդը` հաշվի չառնելով որ որակը նաև գինն է պայմանավորում»: Հակոբ Բաղդասարյանն անդրադարձավ նաև նախընտրական շրջանի` անշարժ գույքի շուկայի վրա հնարավոր ազդեցությանը: «Նախընտրական շրջանն այս որոլտի վրա միշտ էլ բացասական ազդեցություն է թողնում», - ասաց նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |