Հայաստանում գործող բոլոր աղանդները նույն տեղից են ֆինանսավորվում![]() 1 նոյեմբերի 2012 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում գործող աղանդներից ոչ մեկը հայկական ծագում չունի և չի անջատվել Առաքելական եկեղեցուց, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը: Նրա խոսքով Հայաստանում գրանցվում են աղանդները որպես կրոնական կազմակերպություններ, սակայն քրեական հոդվածով հոգեորսության համար պատիժ սահմանված չէ:Հայաստանում գործում են բազմաթիվ աղանդներ, սակայն նրանք մեկը մյուսին չեն քննադատում կամ սխալ համարում, որովհետև, ըստ հոգևորականի, նրանք ունեն նույն ֆինանսական աղբյուրը: Պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը , թե ինչ է անում եկեղեցին աղանդների թիվը կրճատելու ուղղությամբ, քահանան ասաց, որ խնդիրը նաև նրանում է, որ Հայաստանում հոգևորականները քիչ են: Կա շուրջ 300 ամուսնացյալ հոգևորական, որոնցից 46-ը միայն Արարատյան թեմում: Քահանայի խոսքով այն փոքր թիվ է, սակայն աճման միտում կա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |