Լոկառնոյի փառատոնի «Բաց դռներ» ծրագիրը կնվիրվի Անդրկովկասին

Լոկառնոյի փառատոնի  «Բաց դռներ» ծրագիրը կնվիրվի Անդրկովկասին

PanARMENIAN.Net - 2013 թվականին կայանալիք Լոկառնոյի փառատոնի «Բաց դռներ» ծրագիրը նվիրված է լինելու Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Երևանում գտնվող Լոկառնոյի կինոփառատոնի «Բաց դռներ» (Open doors) ծրագրի տնօրեն Մարտինա Մալակրիդային և փառատոնի խորհրդատու, նախկին ԽՍՀՄ երկրների և Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանային փորձագետ Ժոել Շապրոնին:

Հանդիպման ընթացքում հյուրերը կարևորեցին հայկական կինոյի ներկայությունը Եվրոպայի հնագույն և ճանաչված Լոկառնոյի կինոփառատոնին, հատկապես ընդծելով հայկական կիոնգործիչների մասնակցությունը «Բաց դռներ» ծրագրին իրենց նախագծերով, որը մեծ հնարավորություն կընձեռի Եվրոպայի տարբեր երկրներում գործող կինոարտադրողների հետ ֆիլմերի համատեղ արտադրության համար: Նախարարը նկատեց, որ միջազգային կինոփառատոնի համագործակցությունը «Ոսկե ծիրանի» հետ, կողմերին ստեղծագործելու և նոր սահմաններ բացելու հնարավորություն է ընձեռում: Նախարարը հյուրերի ուշադրուրյունը հրավիրեց ֆիլմերի ընտրության հարցին՝ ընդգծելով, որ Հայաստանը խաղաղություն քարոզող ֆիլմերի կողմնակից է :

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---