Զոհվել է սիրիական Հոմսի վերջին քրիստոնյան

Զոհվել է սիրիական Հոմսի վերջին քրիստոնյան

PanARMENIAN.Net - Ուղղափառ Էլիաս Մանսուրը, վերջին քրիստոնյան, որը մնացել էր պատերազմական Հոմսում, զոհվել է փոխհրաձգության ժամանակ, չորեքշաբթի հայտնել է Վատիկանի Fides գործակալությունը:

Գործակալության թղթակցին չհաջողվեց պարզել, թե ով է կրակել Մանսուրի վրա՝ ապստամբները թե կառավարական զորքերը:

Հոմսի բնակիչը, որը 84 տարեկան էր, ավելի վաղ հրաժարվել էր լքել իր տունը ու հեռանալ այլ քրիստոնյաների հետ, որոնք լքեցին քաղաքը՝ փախչելով պատերազմական գործողություններից:

Վադի Սայեհի փողոցը մինչ օրս շարունակում է կատաղի մարտերի ասպարեզ հանդիսանալ: Ըստ Fides-ի, այնտեղ կառավարական ուժերին հաջողվել է շրջապատել մի խումբ ապստամբների, այժմ նրանց ոչնչացման գործողությունն ընթացքի մեջ է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---