Հանդիստատեսը հանկարծամահ է եղել նկարահանման տաղավարում

PanARMENIAN.Net - «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» ղեկավարությունն իր ցավակցությունն է հայտնել Հրաչիկ Առաքելյանի հարազատներին:

Հոկտեմբերի 31-ին, «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» տաղավարներից մեկում, հաղորդման նկարահանման ժամանակ հանկարծամահ է եղել 1962 թվականին ծնված Հրաչիկ Առաքելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Հանրային հեռուստաընկերությունում հերթապահող արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների և շտապօգնության բժիշկների կողմից ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Հրաչիկ Առաքելյանը տառապել է սրտի անբավարարությամբ և վերջերս սրտամկանի վիրահատության է ենթարկվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---