Պարտիզաններ ԱԳՆ-ում. Կայցելի՞ արդյոք Բերդիմուհամեդովը Հայաստան![]() PanARMENIAN.Net - Որոշ ԶԼՄ-ներում, հատկապես ադրբեջանական, այսօր` նոյեմբերի 1-ին, տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովն այցելելու է Հայաստան: Ըստ հաղորդագրությունների, Երևանում նա կքննարկի երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: PanARMENIAN.Net ի թղթակիցը դիմեց ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով պարզաբանումներ տալ այս հաղորդագրության վերաբերյալ: «Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների այցերի մասին մենք կիրազեկենք պատշաճ ժամկետներում»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարոտւղար Տիգրան Բալայանը: Ստացվում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի տեղեկացված են պաշտոնյաների այցերի մասին Հայաստան, քան հայկական: Դեռ սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը Թուրքմենստանի ԱԳ նախարար Վեպա Հաջիևը հայտնել էր, որ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովը մտադիր է այցելել Երևան, այցի ժամկետը չէր նշվել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |