Գինեկոլոգ. Կուսաթաղանթի վերականգնումն ինչ-որ տեղ կրիմինալ երևույթ է, որը կարող է բարդացումների բերել

Գինեկոլոգ. Կուսաթաղանթի վերականգնումն ինչ-որ տեղ կրիմինալ երևույթ է, որը կարող է բարդացումների բերել

PanARMENIAN.Net - Կուսաթաղանթի վերականգնումն ինչ-որ տեղ կրիմինալ երևույթ է, քանի որ կարող է զանազան բարդությունների հանգեցնել: Այսօր մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը: Նրա խոսքով` կուսաթաղանթի վիրահատություն կատարող կանայք ամուսնությունը սկսում են խաբեբայությունից: «Իսկ այդպիսի վիրահատություն կատարող վիրաբույժները օժանդակում են խաբեբաներին: Եթե նման վիրահատություն կատարող չլինի, այսինքն չլինի առաջարկ, չի լինի նաև դրա պահանջարկը»,- գտնում է նա:

Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն իր հերթին նշեց, որ աբսուրդ է, առհասարակ, այն երևույթը, որ հայերը նույնացնում են ֆիզիկական և բարոյական կուսությունը: «Կուսաթաղանթի առկայությունը դեռևս չի խոսում աղջկա բարոյական առաքինության մասին և հակառակը: Իսկ ինչ վերաբերում է արհեստական կուսաթաղանթների ներկրման մասին լուրերին, ապա դրանք հերթական անգամ անառողջ քննարկումների առիթ դարձան, անգամ երբ պարզ դարձավ, որ դա անհեթեթ և իրականությանը չհամապատասխանող լուր է»,- ասաց նա:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---