ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Արթուր Բաղդասարյանի Վրաստան կատարելիք այցի մանրամասները: Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, այս համատեքստում առանձնացնելով հայ-վրացական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Նշվել է նաեւ տնտեսության, գիտակրթական եւ մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման եւ համատեղ ծրագրերի իրականացման կարեւորությունը
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---