Քաղտեխնոլոգ. Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը դատախազությունում ուշացած էր

Քաղտեխնոլոգ. Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը դատախազությունում ուշացած էր

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը հոկտեմբերի 29 -ին դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ և դրան հաջորդած հանձնարարականները ուշացած էին, բայց՝ տեղին: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ժամանակի՞ն էր արդյոք խորհրդակցությունը՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը շեշտեց. «Չնայած ճիշտ հարցեր էին, բայց ուշացած»: Նա նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի դիտողություններն ամբողջությամբ համապատասխանում են մարտի 1-ից հետո տեղի ունեցած դատավարություններին: «Որովհետև ինչպես նշեց գործող նախգահը՝ ոչ արդար մեղադրանքներ են առաջ քաշվել», - ընդգծեց քաղտեխնոլոգը: Արմեն Բադալյանը կարծում է, որ եթե մարտի 1-ից հետո լիներ այս խորհրդակցությունն, ապա այն չէր դիտվի որպես փիառ տեխնոլոգիա և դրան կհետևեին որոշակի քայլեր:

«Երբ որ նախագահական ընտրություններից 2 ամիս առաջ է տեղի ունենում, դա արդեն դառնում է նախընտրական փիառ արշավ»,- նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նշենք որ, նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբորի 29 –ին դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ ունեցած խորհրդակցության ժամանակ ասել էր, որ շարունակվում է արդիական մնալ առանձին դատախազների անփութության կամ չարամտության խնդիրը, որը, ցավոք, արժանի գնահատականի չի արժանանում: Որից հետո՝ հոկտեմբերի 31-ին նախագահը հանձնարարականներ տվեց արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, ոստիկանության պետին և այլ պաշտոնատար անձանց:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---