Ավստրալացի երգչուհի Լիզա Բելլը Երևանում կերգի Կոմիտաս 1 նոյեմբերի 2012 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և ավստրալացի օպերային երգչուհի Լիզա Բելլի բարեգործական համերգը: Ինչպես հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը, համերգն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Համերգի հասույթը տրամադրվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: Համերգի հատուկ հյուրն է հայ մեծանուն երգչուհի Արաքս Մանսուրյանը, որի աշակերտն է Լիզա Բելլը: «Իմ բոլոր աշակերտներին սովորեցնում եմ Կոմիտաս: Նրանք լեզվական խնդիրներ են ունենում, սակայն հաղթահարում են: Լիզան շատ է սիրում Կոմիտաս »,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Արաքս Մանսուրյանը: Համերգում բացի Կոմիտասից, հնչելու է նաև Պուչինի, Կաչինի, Մոցարտ, Դվորժակ, Դելիբ, Ռոսինի, Պորպորա, Բելինի, Կանաչյան: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |