ՊՆ բեռնատարը շրջվել է. 4 զինծառայող մահացել է, 15-ը՝ վիրավորվել![]() 2 նոյեմբերի 2012 - 09:26 AMT PanARMENIAN.Net - Այս գիշեր Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին` Հարուրի ձորի տարածքում վթարի է ենթարկվել «ՈւՐԱԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա: ՊՆ մամուլի խոսնակի փոխանցմամբ` վթարի հետևանքով մահացել են մեքենայի վարորդ` պայմանագրային զինծառայողներ Արթուր Երեմյանը (Ապարան, գ. Մուլքի), Մանվել Ապիջանյանը (Արմավիրի մարզ, գ. Վանանդ), Սանասար Փիլոյանը (Արմավիրի մարզ, գ. Վանանդ) և Գագիկ Վարդանյանը (Արմավիրի մարզ, գ. Մրգաշատ): Վթարի հետևանքով 15 զինծառայող հոսպիտալացվել են և գտնվում են Վարդենիսի զինվորական հոսպիտալում: Նրանց անունները ևս հայտնի են. Ավետիսյան Կարեն Կամոյի,Գևորգյան Գևորգ Մնացականի,Եղիազարյան Վարազդատ Գարեգինի,Եղիազարյան Արթուր Գարեգինի, Զաքարյան Սարգիս Ռուստամի, Մուրադյան Արման Մանվելի,Խաչատրյան Մանուկ Լևուշի, Խաչատրյան Էդիկ Ռաֆիկի,Մնացականյան Աշոտ Կոլյայի, Թալոյան Բաբկեն Գուրգենի, ԵրեմյանՄխիթար Վալերիկի,Գոմցյան Սանասար Ռոբերտի,Հարությունյան Դավիթ Ռաֆիկի,Հովհաննիսյան Կարեն Հրաչիկի,Սահակյան Արմենակ Լիպարիտի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |