«Ժողովուրդ». Էթիկայի հանձնաժողովի ԲՀԿ-ական պատգամավորը լքել է այն![]() 2 նոյեմբերի 2012 - 09:27 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ խմբակցությունը երեկ փոխել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի իր ներկայացուցչին: Այսուհետ Մերուժան Սիմոնյանի փոխարեն հանձնաժողովում ԲՀԿ-ն կներկայացնի Վահան Բաբայանը: «Ժողովուրդ»-ը գրում է, որ Մ. Սիմոնյանը ԲՀԿ-ում ասել է, որ այդ հանձնաժողովն իր ոլորտը չէ: «Հիշեցնենք, որ նախօրեի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարցը, Սիմոնյանը դուրս էր եկել և այդպես էլ չէր մասնակցել քվեարկությանը: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում հաստատեց Մ. Սիմոնյանին Վ. Բաբայանով փոխարինելու մասին լուրերը: Սակայն, ըստ նրա, այդ փոփոխությունը չունի որևէ ենթատեքստ, այլ պարզապես իրենք տեղափոխություններ են արել»,-գրում է թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |