«Հրապարակ». ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջև վերջնական համաձայնությունը կայացել է 2 նոյեմբերի 2012 - 10:05 AMT PanARMENIAN.Net - «Նախօրեին «կանյաչնիում» տեղի ունեցած ԲՀԿ հավաքից առաջ ՀՀԿ-ականները պնդում էին, որ արտերկրից վերադարձած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջև վերջնական համաձայնությունը կայացել է. ԲՀԿ-ն կսատարի «գործող նախագահին»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում և հավելում, որ հայտարարությունը կլինի մինչև նոյեմբերի վերջ. «Օրը դեռ որոշված չէ, մինչև վերջ ասածն էլ խիստ հարաբերական է՝ այն կարող է լինել նոյեմբերի հինգին, տասին, քսանին՝ կերևա. պորտֆելների և սահմանադրական հանրաքվեի մասին այս պահին վաղ է բարձրաձայնելը»։ Շարունակելով ԲՀԿ նիստի թեման թերթը նշում է, թե ԲՀԿ նիստը, որը տևել էր մի քանի ժամ, և որի մասին ԲՀԿ-ն քար լռություն է պահպանում, պարզվում է՝ իրականում ամենևին էլ ինտրիգ չի պարունակել։ Չնայած որոշ լրատվամիջոցների լուրերին, թե նիստում խոսվել է քաղաքական լուրջ սեգմենտների, կոշտ պայքարի, ընդդիմության միավորման մասին։ «Սուտ է,– տեղեկացրեց ԲՀԿ մեր աղբյուրը,– լուրերը չեն համապատասխանում իրականությանը» Համենայնդեպս, նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու և կամ Սերժ Սարգսյանին սատարելու մասով խոսակցություն, որպես այդպիսին, նիստում չի ընթացել։ Գագիկ Ծառուկյանն իր «ծերակույտին» ընդամենը հարկ է համարել տեղեկացնել, որ քաղաքական քննարկումներ իսկապես կան, այդ թվում և Սերժ Սարգսյանի հետ։ Ուրիշ ոչինչ: Այնուհանդերձ, ներկաների տպավորությամբ՝ Սերժ Սարգսյանի սատարման և սեփական թեկնածուով հանդես գալու հարաբերակցությունը 60-40 է՝ հօգուտ սատարման։ Խորհրդակցության առյուծի բաժինն առնչվել է ընթացիկ, կազմակերպչական հարցերին, և «կոշտը», ըստ մեր աղբյուրների, վերաբերել է նրան, որ Ծառուկյանը դժգոհություն է հայտնել պառլամենտում գործող ԲՀԿ երեսունյոթ հոգանոց ֆրակցիայից, որի ընդամենը յոթ հոգին են ակտիվ աշխատում, իրենց «ճղում», մնացածները չգիտես ինչով են զբաղված»,- ամփոփում է թերթը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |