«Հրապարակ».ԱԺ գործերի կառավարչին բերման են ենթարկել![]() 2 նոյեմբերի 2012 - 10:40 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է. «Երկու օր առաջ Թամանյանի արձանի մերձակայքում ԱԺ գործերի կառավարիչ, ԱԺ նախագահի աջ ձեռք ընկեր Համիկը հարբած վիճակում իջել է իր մեքենայից, սկսել է «ծեծել» հանդիպակաց, իր կարծիքով սխալ կայանված «ավտոմեքենային»` հարվածել ապակիներին, դռներին: Ըստ ականատեսների` դեպքի վայր են հասել կարմիր բերետավորները և բերման ենթարկել կառավարիչին, այնուհանդերձ, որոշ մարդկանց «կարևոր» զանգերից հետո, նա բաց է թողնվել. ԱԺ միջանցքներում նախօրեին բացառապես այս մասին էին խոսում»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |