Ֆյոդոր Շչերբաչենկո. Յուրա Մովսիսյանի հաղթաթուղթը հզորությունն է և հիանալի ֆիզիկական պատրաստվածությունը![]() 2 նոյեմբերի 2012 - 11:19 AMT PanARMENIAN.Net - «Մորդովիայի» գլխավոր մարզիչ Ֆյոդոր Շչերբաչենկոն համեմատել Ռուսաստանի պրեմիեր-լիգայի լավագույն ռմբարկուներ Ալեքսանդր Կերժակովին, Դանիլո Նեկոյին և Յուրա Մովսիսյանին: «Գիտեք ինչում է Կերժակովի առավելությունը Նեկոյի և Մովսիսյանի հետ համեմատած: Նա հիանալի բացվում է, լավ է գնում փոխանցումների, վտանգավոր է հարձակումների ժամանակ: Բայց ավելի վատ է դրսևորում իրեն դեմ առ դեմ խաղում: Պաշտպաններն արդեն հասցրել են ուսումնասիրել նրա խաղաոճը: Մովսիսյանի հաղթաթուղթը նրա հզորությունն է և հիանալի ֆիզիակական պատրաստվածությունը: Դրա շնորհիվ նա ընդունակ է շրջանցել պաշտպանին և առաջ շարժվել: Նա ունի գոլային հոտառություն, լավ է խաղում վերևում, բայց նախընտրում է հարձակվել երկրորդ գծից»,- ասել է նա: Շչերբաչենկոյի խոսքով, Մովսիսյանը և Նեկոն խաղային որակներով վաղուց արժանի են անցնել եվրոպական ակումբ. «Համոզված եմ, տղաների նկատմամբ հետաքրքրություն կա: Բայց նման գործում ամեն ինչ կախված է հրաժարագնից, ակումբի դիրքորոշումից»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |