Սոչիում ընթանում է «Խաղաղություն և սպորտ» 6-րդ միջազգային համաժողովը![]() 2 նոյեմբերի 2012 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Սոչիում ընթանում է «Խաղաղություն և սպորտ» 6-րդ միջազգային համաժոովը Մոնակոյի իշխան Ալբերտ 2-րդի նախագահությամբ: Առաջին անգան իր գոյության պատմության ընթացքում «Խաղաղություն և սպորտ» համաժողովը տեղի է ունենում Մոնակոյի սահմաններից դուրս: Սոչին՝ 2014-ի Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը, այս օրերին հավաքել է ավելի 500 պատվիրակների աշխարհի 70 երկրներից: Համաժողովին մասնակցում են Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարներ և սպորտի նախարարներ, համաշխարհային քաղաքական, գործնական և սպորտային վերնախավի ներկայացուցիչներ: Սոչի է ժամանալ Միջազգային օլիմպիական հանձնաժողովի փոխնախագահ Թոմաս Բախը, Հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելը, սպորտի հարցով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Վիլֆրիդ Լեմկեն: Երեք օրերի ընթացքում համաժողովի մասնակիցները կքննարկեն ամենատարբեր թեմաներ: Մասնակիցներին միավորում է գլխավոր գաղափարը՝ որտեղ սպորտ, այնտեղ խաղաղություն: Բոլոր հյուրերը միասնական են իրենց կարծիքում. սպորտը կարող է անգնահատելի ավանդ ունենալ մոլորակի վրա խաղաղության գործընթացում, իսկ մարզական միջոցառումներն արդեն ազդում են միջէթնիկական հակամարտությունների լուծման վրա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |