Դ. Պիրոգը Վլասով-Գևոր մենամարտի մասին. Ամեն ինչ կախված կլինի Գևորի մարզավիճակից![]() 2 նոյեմբերի 2012 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Դմիտրի Պիրոգը իր կարծիքն է հայտնել Մաքսիմ Վլասով-Խորեն Գևոր մենամարտի մասին: «Ես գտնում եմ, որ Մաքսիմը կարող է հավասար հիմունքներով մրցակցել բարձր մակարդակի բռնցքամարտիկների հետ: Նա սպասում է այդ մարտերին: Առաջիկա մենամարտը նրա համար ստուգողական է, քանի որ Գևորը շատ փորձառու բռնցքամարտիկ է: Նա մենամարտել է հայտնի մարտիկների հետ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ մարզավիճակում դուրս կգա Գևորը մենամարտի, դրանից կախված կլինի մենամարտի տեսարժան լինելը»,-Պիրոգի խոսքն է մեջբերում allboxing.ru-ն: Գևորի ու Վլասովի մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 5-ին Տրոիցկում (Նոր Մոսկվա), հաղթողը կդառնա WBC Baltic տիտղոսակիր երկրորդ միջին կարգում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |