Ֆրանսիական հեռուստատեսությամբ ֆիլմ է ցուցադրվել խաչքարերի մասին, հաջորդը կլինի Հայ եկեղեցու մասին![]() 2 նոյեմբերի 2012 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին ֆրանսիական France 2 հեռուստաալիքը ցուցադրել է Chrétiens Orienteaux («Արևելյան քրիստոնյաներ») փաստագրական ֆիլմաշարի «Հայկական խաչքարեր. Հայ ժողովրդի ոգին ու ոգեշնչումը» ֆիլմը, որը պատմում է խաչքարերի, դրանց նշանակության, էության ու ընդհանուր առմամբ հայ արվեստի մասին: Ֆիլմի հեղինակներն անդրադարձել են նաև Նախիջևանի հին հայկական գերեզմանոցի քանդման փաստին և կոչ արել պահպանել հայ մշակութային ժառանգության այդ նմուշը: Ֆիլմի նկարահանումներին, որը ստեղծվել է 2012թ. ամռանը Տոն Վալյուի և Միշել Կահիեյի նախաձեռնությամբ, մասնակցել են նաև ֆրանսիացի գիտնականներ՝ պատմաբաններ ու արվեստաբաններ: Դեկտեմբերի 30-ին կցուցադրվի ֆիլմաշարի ևս մեկ ֆիլմ՝ »Հայ եկեղեցու ակունքներն ու վաղ շրջանի պատմությունը»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |