Սեդա Ստեփանյանի ռադիոպիեսը BBC-ի մրցույթի լավագույն յոթնյակում է![]() 2 նոյեմբերի 2012 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Սեդա Ստեփանյանի «Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ» ռադիոպիեսը Բրիտանական խորհրդի և BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային 23-րդ մրցույթում ընդգրկվել է լավագույն 7 աշխատանքների ցանկում: Այս մասին հայտնում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը: BBC-ի համաշխարհային ծառայությունն այս տարի աշխարհի տարբեր անկյուններից ստացել էր 1000-ից ավելի ռադիոպիեսներ: Ամենամյա մրցույթում հաղթող են ճանաչվում երկու հեղինակ երկու անվանակարգում: Հաղթողները մեկնում են Միացյալ Թագավորություն, արժանանում դրամական պարգևի և հետևում իրենց պիեսի բեմադրմանն ու հեռարձակմանը BBC-ի համաշխարհային ծառայությամբ: Սեդան ավարտել է Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանը: Դեկտեմբերին Երևանի պետական կամերային թատրոնում Գոռ Մարգարյանը կբեմադրի նրա «Ստրիպտիզ» պիեսը: BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային մրցույթի վերջնական արդյունքները հայտնի կլինեն տարեվերջին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |