ԱԺ գործերի կառավարիչ. «Ինձ բերման չեն ենթարկել»![]() 2 նոյեմբերի 2012 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ԱԺ գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանը հերքում է իր մասին մամուլում տարածված լուրերը, թե օրերս իերն հարբած վիճակում բերման են ենթարկել: «Սուտ է ամբողջությամբ: Դա զրպարտություն է: Ուղղակի վատ մարդիկ շատ կան»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ԱԺ գործերի կառավարիչը: Հիշեցնենք՝ «Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, թե երկու օր առաջ Թամանյանի արձանի մոտակայքում ԱԺ գործերի կառավարիչը հարբած վիճակում իջել է իր մեքենայից, սկսել է հարվածել հանդիպակաց, իր կարծիքով սխալ կայանված ավտոմեքենայի ապակիներին ու դռներին: «Ըստ ականատեսների` դեպքի վայր են հասել կարմիր բերետավորները և բերման ենթարկել կառավարիչին, այնուհանդերձ, որոշ մարդկանց «կարևոր» զանգերից հետո, նա բաց է թողնվել. ԱԺ միջանցքներում նախօրեին բացառապես այս մասին էին խոսում»,-գրել էր թերթը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |