Հրանտ Բագրատյանը դեռ չգիտի` արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելո՞ւ է նախագահի պաշտոնում 2 նոյեմբերի 2012 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը դեռ ոչինչ չգիտի այն մասին, թե արդյոք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է նախագահական ընտրություններում, թե ոչ: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 2-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով նախընտրական արշավի պասիվությունը: «Տեր-Պետրոսյանը մեզ համար ամենաընդունելի թեկնածուն է, իսկ ինչ նա կորոշի, դեռ չեմ կարող ասել»,-նշել է նա: Բագրատյանը հավելել է, որ այդ հարցը ՀԱԿ-ում շատ նուրբ է, ուստի նա թույլ չի տա իրեն հարցնել Տեր-Պետրոսյանին որոշման մասին: «Միաժամանակ ցանկանում եմ ասել, որ ՀԱԿ-ում կան մի շարք մարդիկ, որոնք կարող են առաջադրվել ՀԱԿ նախագահի պաշտոնում: Այժմ ճիշտ կլինի, որ մենք սպասենք Լևոն Տեր-Պետրոսյանի վերջնական որոշմանը»,-ասել է նա: Միևնույն ժամանակ Բագրատյանն անհամեստ է համարել այդ ցուցակում իր անունը նշելը: Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ.: Արդեն հայտնի է, որ առաջադրվելու մտադրություն ունեն գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |