ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելայնի պաշտպանը միջնորդեց փոխել նրա խափանման միջոցը![]() 2 նոյեմբերի 2012 - 15:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այս պահին ընթանում է ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀԱԿ ակտիվիստների դատավճռի վերանայումը: Տիգրան Առաքելյանի պաշտպանը միջնորդեց փոխել խափանման միջոցը՝ որպես հիմնավորում ներկայացնելով «բավարար և վերաբերելի հիմքերի և հիմնավոր կասկածի բացակայությանը»: Դատախազը առարկեց, որից հետո դատարանը դուրս եկավ խորհրդակցության, իսկ ՀԱԿ ակտիվիստների հարազատները աղմուկ բարձրացրեցին և մեղադրեցին դատախազին «ծախվածության» և «անբարոյականության» համար: Նշենք, որ «Հայաստանն առանց քաղբանտարկայլների» նախաձեռնությունը այս պահին ցույց է անցկացնում դատտարանի շենքի դիմաց: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստ Արտակ Կարապետյանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության, Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |