Հրանտ Բագրատյանը հրաժարվել է մեկնաբանել Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը 2 նոյեմբերի 2012 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանի սկզբունքների մեջ չի մտնում քաղաքական գործիչների հայտարարությունների մեկնաբանումը: «Առաջինը, ես չեմ մեկնաբանում քաղաքական գործիչների հայտարարությունները, երկրոդը, ես երբեք չեմ խոսում այն քաղաքական ուժի մասին, որն իրեն ընդդիմադիր է հայտարարում»,-ասել է նա նոյեմբերի 2-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի խնդրանքին մեկնաբանել ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունն այն մասին, թե ՀԱԿ-ն այլևս գոյություն չունի որպես ինքնուրույն քաղաքական ուժ: Հրանտ Բագրատյանը նշեց, որ նա նման սովորություն չունի, նույնիսկ եթե հակառակ կողմը «վատաբանել է» իրեն և իշխանություն չէ: «Ես չեմ ասում, թե այ դու թաքնված իշխանամետ ես և խաբում ես և այլն՝ դա սխալ է»,-ասել է նա: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին |