ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ27 ապրիլի 2005 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Աշոտ Քոչարյանը իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի նախագահ Աբդուլ Կալամին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ ծառայությունը: Զրույցի ընթացքում Աշոտ Քոչարյանը Հնդկաստանի նախագահին է փոխանցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջերմ ողջույնները: Հատուկ ընդգծվել է, որ ՀՀ նախագահի պետական այցը Հնդկաստան ուներ մեծ քաղաքական կարեւորություն երկկողմ բարեկամական հարաբերությունների խորացման առումով: Ա.Քոչարյանի խոսքերով, ի դեմս Հնդկաստանի, Հայաստանը առանձնահատուկ բարեկամական հարաբերություններ է հաստատել աշխարհի ամենամեծ երկրներից եւ ամենահնագույն քաղաքակրթություններից մեկի կրողի հետ: Իր հերթին, Աբդուլ Կալամին ներկայացրեց Հնդկաստանի զարգացման առաջնայնությունները եւ հեռանկարները: Ա. Քոչարյանը պատրաստակամություն հայտնեց սերտացնելու եւ խորացնելու երկկողմ բարեկամական հարաբերությունները քաղաքական, առեւտրատնտեսական, տեխնիկական համագործակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի եւ գիտության ոլորտներում: Հանդիպման վերջում նախագահ Կալամը խնդրեց իր ջերմագույն ողջույնները փոխանցել նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ողջ հայ ժողովրդին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |