Վրաստանի կառավարությունը կքննարկի վարչապետի կողմից նահանգապետերի նշանակման մասին օրինագիծը

Վրաստանի կառավարությունը կքննարկի վարչապետի կողմից նահանգապետերի նշանակման մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - Վրացական կառավարությունը ուրբաթ օրը նիստում կքննարկի շրջաններում ոչ թե նախագահի, այլ վարչապետի կողմից նահանգապետեր նշանակելու մասին օրինագիծը, լրագրողներին հաղորդել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Դավիթ Նարմանիան:

«Նահանգապետերը շրջաններում կառավարության ներկայացուցիչներ են, իրականացնոում են նախագծերի համակարգում, որոնք իրագործում են տարբեր նախարարությունները, ուստի նահանգապետերին պետք է նշանակի վարչապետը, այլ ոչ թե նախագահը»,- պարզաբանել է Նարմանիան:

Նշվել է նաև, որ այդ օրինագիծը չի ենթադրում սահմանադրական փոփոխություններ և կարող է ընդունվել խորհրդարանի կողմից ձայների մեծամասնությամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---