Հովիկ Աբրահամյան. Նախագահական ընտրությունների հետ միասին հնարավոր է Սահմանադրական հանրաքվե![]() 2 նոյեմբերի 2012 - 17:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ- ԲՀԿ որևէ համաձայնագրի պաշտոնական քննարկում չի եղել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ, Հանրապետական կուսկցության փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը: «Իմ ցանկությունն է, որպեսզի առաջիկայում՝ նախագահական ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսկցությունն աջակցի Սերժ Սարգսյանի թեկնածությանը»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը չբացառեց, որ հնարավոր է, որ ինքը ղեկավարի գործող նախագահի նախընտրական շտաբը, քանի որ ունի բավականին մեծ փորձ այդ ուղղությամբ: Նա չբացառեց նաև, որ նախագահական ընտրությունների հետ միասին հնարավոր է Սահմանադրական հանրաքվե: Անդրադառնալով 2013 թվականի նախագահական ընտրություններին՝ ԱԺ նախագահը նշեց. «Մենք որևէ մեկին մրցապայքարի մեջ մտնելու առումով չենք թերագնահատում: Ունենք մեր թեկնածուն, որ Սերժ Սարգսյանն է և չենք սպասելու, թե ով երբ է առաջադրվելու»: Հովիկ Աբրահամյանն ընտրապայքարի գործընթացը սկսված համարեց և ընդգծեց. «Դեկտեմբերի 15-ին մեր համագումարը կառաջադրի մեր թեկնածուին: Մենք արդեն նախապատրաստվում ենք նախագահական ազնիվ և ժողովրդավարական ընտրություններին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |